Օմսկում կանցկացվի «Այվազովսկի. hանճարը և ծովը» մուլտիմեդիա ցուցահանդեսը
18 Ապրիլի 2025, 15:10
Ապրիլի 24-ից հունիսի 29-ը Օմսկում կանցկացվի «Այվազովսկի. հանճարը և ծովը» խորագրով մուլտիմեդիա ցուցահանդեսը, որը նվիրված է մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն: Մուլտիմեդիա նախագծի ստեղծման համար օգտագործվել է 100 բնօրինակ՝ Թեոդոսիայի արվեստի պատկերասրահից, Ռուսաստանի թանգարանից, Տրետյակովյան պատկերասրահից և Ռուսաստանի այլ թանգարաններից:
«Ցուցահանդեսում ներկայացվել են հազվագյուտ փաստեր հայտնի ծովանկարչի կյանքի և ստեղծագործության մասի։ Դրանք պատրաստվել են Ֆեոդոսիայի պատկերասրահի անվանի արվեստաբան-փորձագետների աջակցությամբ, որոնք մասնագիտացած են Այվազովսկու ստեղծագործության ուսումնասիրությամբ։ Նախագծում կներկայացվեն գեղանկարչի կտավները պատմական և կրոնական թեմաներով, որոնք հիմնականում վերաբերում էին այն երկրին և ժողովրդին, որին նկարիչը պատկանել է էթնիկորեն՝ չքնաղ Հայաստանին, ինչը նրա ստեղծագործական կենսագրության քիչ հայտնի փաստ է», — նշվում է միջոցառման կազմակերպիչների հաղորդագրությունում։