Օմսկում կայանալիք փառատոնին Հայաստանը հանդես կգա «Կոկորդիլոս» տիկնիկային ներկայացմամբ

05 Հուլիսի 2023, 20:17

Մշակույթ

Հոկտեմբերի 4-ից 9-ը Օմսկի «Այցելություն Հարլեկին» փառատոնը կցուցադրի 8 երկրների տիկնիկավարների լավագույն ներկայացումները:

Հանդիսատեսները կկարողանան դիտել Հայաստանի, Իրանի, Մոնղոլիայի, Բրազիլիայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի թատրոնների ներկայացումները:

Հայաստանը փառատոնին կներկայանա «Կոկորդիլոս» տիկնիկային բեմականացմամբ:

«Այցելություն Հարլեկինին» միջազգային փառատոնն անցկացվում է 2009 թվականից 2 տարին մեկ անգամ։ Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ հարյուր հայտ, ընտրվել են 17 լավագույն ներկայացումներ։

Հիմա եթերում