Օմսկում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո

26 Ապրիլի 2025, 09:57

Քաղաքականություն

Ապրիլի 24-ին, Օմսկի Ռուսաստանի հայերի միության ջանքերով կազմակերպվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո՝ նվիրված այդ սարսափելի իրադարձությունների 110-րդ տարելիցին։

Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական դպրոցի աշակերտներն, ինչպես նաև ուսուցիչներն ու հրավիրված արվեստագետները երգերի, թատերական ներկայացումների և վավերագրական տեսանյութերի միջոցով վերհիշել են հայ ժողովրդի պատմության տխուր էջը։