Օր առաջ այս իշխանությունը պետք է հեռանա. Արշակ Սրբազան

01 Դեկտեմբերի 2025, 11:43

Քաղաքականություն

2018 թվականից սկսած խիստ վերապահումներ եմ ունեցել քաղաքական գործընթացների վերաբերյալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

«Դժբախտաբար, 2020 թվականին տեղի ունեցավ այն, ինչը բոլորիս կյանքը ավերեց: Մենք կորցրեցինք Արցախը, կորցրեցինք ներազգային համերաշխությունը։ Կեղծ և արհեստական պատճառաբանություններով բազմաթիվ անձինք ձերբակալվեցին, պառակտվեց հասարակությունը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում քաղաքական պրոցեսը առաջնորդող անձը որևէ վստահություն չի ներշնչում:

«Այդ անձը և այդ իշխանությունը, որն այդպիսի արհավիրք է բերել մեր երկրի և ժողովրդի գլխին, չի կարող շարունակել մնալ իշխանության։ Օր առաջ նրանք պետք է հեռանան»,- հավելել է Սրբազանը: