Օրբանը հաղթանակ է մաղթել Էրդողանին ընտրությունների երկրորդ փուլում

18 Մայիսի 2023, 01:00

Քաղաքականություն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններրի երկրորդ փուլում հաջողություն է մաղթել գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին:

«Քիչ առաջ զանգահարել եմ նախագահ Էրդողանին և շնորհավորել նախագահական ընտրությունների առաջին փուլում գրանցած հաջողության և խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած կուսակցության անվիճելի հաղթանակի կապակցությամբ: Ես վստահություն եմ հայտնել, որ նա կհաղթի երկրորդ փուլում և կպահպանի նախագահի պաշտոնը»,- մայիսի 17-ին Twitter-ում գրել է Օրբանը: