Որդան կարմիրից մինչև Արցախի շրջափակում․ հայ դերասանուհիների հաղորդագրությունը՝ միջազգային ամսագրի էջերին

31 Օգոստոսի 2023, 19:20

Հայեր | Մշակույթ

Երիտասարդ դիզայներ Մերի Գրիգորյանն այս անգամ գրավել է մեկ այլ հայտնի ամսագրի ուշադրությունը։ Իրինա Դանիելյանի, Ելենա Բորիսենկոյի, Լիլի Վարդանի ու Մարիամ Դավթյանի հետ հերթական ֆոտոշարքն իր կարեւոր հաղորդագրությամբ հայտնվել է միջազգային ճանաչում ունեցող Selin ամսագրում։

«Շատերը փորձում էին մերժել, փոխզիջումների գնալ, որ լուսանկարներն առանց տեքստի հրապարակվեին, կամ ջնջվեր Արցախին վերաբերող հատվածը, բայց մենք հրաժարվել ենք, քանի որ այդ զգեստներն առանց այդ տեքստի նշանակություն չունեն»,-պատմել է դիզայները:

Թիմի նպատակը միայն գեղեցիկ հագուստով հայտնի էջերում փայլելը չէր, այլ Ադրբեջանի հանցավոր գործողությունների եւ, մասնավորապես, Արցախի շրջափակման մասին հաղորդագրություն տարածելը, որը ներառված է եղել ֆոտոշարքի հրապարակմանը կից։ 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում գաղափարի հեղինակ Մերին պատմել է՝ ինչպես է ծնվել նկարահանման միտքն ու ինչ դժվարությունների են հանդիպել հաղորդագրությունը տարածելիս։

«Գաղափարը ծնվել է Միլանի ցուցադրությունից հետո։ Քանի որ ես նշել էի, որ իմ օգտագործած կարմիրը որդան կարմիրն է, ինձ սկսեցին հարցուփորձ անել այդ երանգի մասին, եւ ես պատմեցի՝ ինչպես է այն ծնվել, ինչ է խորհրդանշում, ասացի, որ խորհրդանիշներից մեկը հայկական արյունն է, իհարկե, անդրադարձա նաեւ 2020թ-ի 44-օրյա պատերազմին։ Բոլորը զարմացած նայում էին, ասես, ոչնչից տեղյակ չէին։ Դա ինձ հերթական անգամ շատ բարկացրեց։ Ստանալով թույլտվություն՝ ես արեցի այս նախագիծը։ Միտքն ամբողջովին իմն է, բայց ամեն ինչ իրագործել ենք սկսնակ, բայց տաղանդավոր դիզայներ Մարիամ Հակոբյանի հետ»։ 

Կերպարներից յուրաքանչյուրն արտահայտում է իր էմոցիան․ շրջազգեստն ամբողջական է, ինչն արտահայտում է բոլոր հայերի ընդհանուր ցավը։

«Իրինայի կորսետն ամբողջովին պատված է «արյունոտ» վիրակապերով, չունի էմոցիա, կորցրել է հավատը։ Ելենան մարմնավորում է կորուստը։ Նա իր հայացքով ամբողջովին ցույց է տալիս կորստի ցավը։ Լիլին մարմնավորում է բարկությունը, ուզում է ազատվել կարմիրից, իսկ Մարիամը՝ հակառակը․ ցանկանում է մտնել կարմիրի տակ»։ 

Մերիի խոսքով՝ իրենց նպատակը թրենդ ստեղծելը չի եղել«Մի շարք այլ եվրոպական ամսագրեր առաջարկեցին տպագրվել իրենց էջերին, բայց մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, թե որ ամսագիրը կտպագրեր ամբողջական տեքստը։ Շատերը փորձում էին մերժել, փոխզիջումների գնալ, որ լուսանկարներն առանց տեքստի հրապարակվեին, կամ ջնջվեր Արցախին վերաբերող հատվածը, բայց մենք հրաժարվել ենք, քանի որ այդ զգեստներն առանց այդ տեքստի նշանակություն չունեն»,-հավելեց նա։

image-24-08-23-11-41-1.heic (4.60 MB)
371796064_245993294528523_5229181040963015686_n.jpg (78 KB)
372276293_1269520024430538_5107789409449533708_n.jpg (91 KB)
371892612_1423974351514231_750380046776999915_n.jpg (98 KB)
372276706_1991758594525722_6020203299866898429_n.jpg (80 KB)
371950656_257749940481065_272094463978385072_n.jpg (91 KB)