«Որդիների կանչ» ՀԿ-ն մոմավառությամբ քայլերթ է կազմակերպում

08 Հունիսի 2023, 09:55

Հայեր

«Որդիների կանչ» ՀԿ-ն տեղեկացնում է․

«Հունիսի 10-ին լրանում է 44-օրյա պատերազմի լեգենդ ԺՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ 22 ամյակը, որի մայր՝ Գայանեն, գտնվում է անազատության մեջ։

Ցավով ենք նշում, որ Գայանեն գտնվելով անազատության մեջ,  չունի իր որդու տուն՝ իր իսկ ծննդյան օրով այցելելու հնարավուրություն, ԲԱՅՑ Գայանեն ունի մեզ։

Ուստի՝ ՀՈՒՆԻՍԻ 9-ին, ԺԱՄԸ՝ 23:00-ին, հրավիրում ենք Ձեզ, մասնակցելու ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐԹԻ։

-Մեկնարկը տրվելու է Եռաբլուր զինվորական պանթեոնի կամարից
— Մոմերով շարժվելու ենք դեպի եկեղեցի
— Ժամը՝ 24:00-ին կայցելենք Ժորայի սուրբ շիրիմին և ԿՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ ՀԵՐՈՍԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԸ
Ժորա ջան, ճիշտ է չենք կարող մայրիկիդ տեղը լրացնել, բայց այդ օրը չենք կարող քեզ մենակ թողնել»