Օրենբուրգում կայացած ֆորումին Հայաստանը հանդես է եկել Հայաստանի և Արցախի դրոշներով. տեսանյութ

26 Օգոստոսի 2023, 23:45

Մշակույթ

Օրենբուրգում կայացած Eurasia Global միջազգային երիտասարդական համաժողովին Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել Հայաստանի և Արցախի դրոշների ներքո:

«Էթնոֆեստիվալ» խորագրով համերգային ծրագրի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները ներկայացրել են հինգ պարային համար, որոնցից մեկի ժամանակ հնչել է Արցախին նվիրված երգ, իսկ բեմում կանգնած երիտասարդները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները: