Որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել մեզ. Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմ
08 Սեպտեմբերի 2025, 21:15
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․
«Անհեթեթ մեղադրանքով ու նույնպիսի «հիմնավորումներով» ազգային բարերար և հայտնի գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները, որ կոչված են բավարարել փոքրիկ խմբակի ղեկավարի քմահաճույքները, ցավալիորեն զրկում են մեր երկիրը իրավական և ժողովրդավար պետության կարգավիճակից»։
Կարապետյանի պաշտպանության խորհուրդը նշում է, որ հետևողականորեն շարունակելու են պայքարը հանուն արդարության։