Որևէ կառույց ի վիճակի չէ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը․ Գուրգեն Ներսիսյան
29 Հուլիսի 2023, 20:02
Այսօր Արցախի ԿԽՄԿ ներկայացուցչության մոտ հանրահավաք է տեղի ունեցել ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով։
Հանրահավաքի ընթացքում ելույթ է ունեցել Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․
«Արձանագրեք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը որէ մեկը, այդ թվում՝ նաև ձեր նման կառույցը ի վիճակի չէ երաշխավորել։ Հասկանում եմ՝ ձեր ձեռքից մեր քաղաքացուն տարել են, դուք անօգնական եք և ի վիճակի չեք եղել ապահովել, բայց մնացածի մասին պարտավոր եք հոգ տանել»,- ասել է պետնախարարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր Հայաստանի հանրապետության բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն: