Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ամենակարճ ժամկետներում Ղարաբաղի հայերը կարտաքսվեն իրենց տարածքից. Սեմյոն Բաղդասարով
10 Օգոստոսի 2023, 15:00
Ձեր աչքի առաջ տեղի է ունենում հայ ժողովրդի ցեղասպանությունը: «Նոյյան Տապան» պարբերականին տված հարցազրույցում ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը:
«Երբ գալիս է ապրիլի 24-ը, և բոլորը արցունք են թափում Ցեղասպանության համար, որը եղել է ավելի քան 100 տարի առաջ, ես ասում եմ՝ իսկ Լեռնային Ղարաբաղի հանձնումը ցեղասպանություն չէ՞, որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ամենակարճ ժամկետներում Լեռնային Ղարաբաղի հայերը, մեղմ ասած, կարտաքսվեն իրենց տարածքից , իսկ բոլոր հուշարձանները, վանքերը, եկեղեցիները, գերեզմանատները կոչնչացվեն: Տեսեք, թե ինչ է կատարվում Նախիջևանում, ամեն ինչ նույնն է լինելու։ Դա ցեղասպանություն չէ՞»,-ասել է Բաղդասարովը:
«Որեմն, ես ուզում եմ հարցնել Հայաստանի ղեկավարությանը, Սփյուռքի ղեկավարությանը, այդ թվում ՝ ՌԴ-ում և այլ երկրներում՝ ինչպե՞ս եք գնահատում դա, ձեր աչքի առաջ տեղի է ունենում հայ ժողովրդի ճյուղերից մեկի՝ հենց հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Եվ, եթե մենք հիմա ոչինչ չանենք, ապա ես չգիտեմ, թե ինչպես կարելի է դա գնահատել։ Ցանկացած հայ, որտեղ էլ նա ապրի, դա միայն բացասական է գնահատելու»,- եզրափակել է Բաղդասարովը ։