Որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Հայաստանը պետք է հետ վերցնի իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից. Փաշինյան

31 Օգոստոսի 2024, 13:20

Քաղաքականություն

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի եռակողմ հայտարարությունից հրաժարվելը կարող է տպավորություն ստեղծել, որ Հայաստանը պատրաստ չէ կատարել իր պարտավորությունները։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Հայաստանը պետք է հետ վերցնի իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից։ Այդ փաստաթղթից հրաժարվելը կարող է տպավորություն ստեղծել, որ Հայաստանը պատրաստ չէ կատարել իր պարտավորությունները», — հայտարարել է նա։

Պատասխանելով ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին հարցին՝ նա հայտարարել է, որ «Հայաստանն այս փուլում սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության բոլոր մարմիններում, դա բավարար է համարում և առայժմ չի պատրաստվում այլ որոշումներ կայացնել»:

Հիմա եթերում