Որոշ երկրներ փորձում են խաթարել իրավիճակը ԱՊՀ երկրներում․ Պուտին
08 Նոյեմբերի 2023, 12:20
Որոշ երկրներ փորձում են խաթարել լեգիտիմ իշխանությունը, ավանդական արժեքները և, ընդհանուր առմամբ, իրավիճակը ԱՊՀ երկրներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
Գլոբալ անկայունությունը ներազդում է նաև Եվրասիայի վրա, ըստ ՏԱՍՍ-ի, ընդգծել է Պուտինը՝ շեշտելով՝ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում սոցիալական կայունությունը, ավանդական արժեքները, համագործակցության և մշակութային կապերը խաթարելուն։
Պուտինի խոսքով՝ ԱՊՀ երկրների համար սովորական սպառնալիքները մնում են՝ ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և անօրինական միգրացիան, արմատականությունն ու ծայրահեղականությունը, ինչպես նաև ռիսկերը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և կենսաբանական անվտանգության ոլորտում։
«Այս ամենը պահանջում է ոչ միայն համակարգված կոլեկտիվ արձագանք, այլ նաև մեծ կանխարգելիչ աշխատանք: Մասնավորապես, կարևոր է լիարժեք օգտագործել անվտանգության խորհուրդների կանխատեսումը, տեղեկատվական և վերլուծական ներուժը», — հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ վստահություն հայտնելով, ո Անվտանգության խորհուրդների միջև համագործակցությունը կշարունակի ծառայել ԱՊՀ երկրների կայունության և անվտանգության ամրապնդմանը։