Որոշում ենք կայացրել վերակառուցել Ալավերդիի կենտրոնական այգին. Նարեկ Կարապետյան
19 Սեպտեմբերի 2025, 19:58
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատմել է Ալավերդի այցի մասին․
«Սեպտեմբերի 17-ին մենք եղել ենք Ալավերդի քաղաքի կենտրոնում և ժողովրդի հետ հանդիպման ժամանակ մենք տեսանք, որ հայաստանյան քաղաքի համար շատ խղճուկ վիճակում է գտնվում Ալավերդիի կենտրոնը։
Մենք որոշում ենք կայացրել վերակառուցել Ալավերդիի կենտրոնական այգին և այդ հայտը ուղարկելու ենք Ալավերդիի քաղաքապետարան։
Հուսով ենք, որ քաղաքապետարանում կընդունեն մեր հայտը, և «Մեր ձևով» շարժումը կվերակառուցի Ալավերդիի կենտրոնական այգին, որովհետև չի կարող այսպիսի գեղեցիկ քաղաք չունենալ լավ զբոսնելու, ճեմելու վայր»։