Որքան էլ բարձր լինի սահմանված նշաձողը, երկիրը պետք է օրակարգ ունենա․ Բագրատ Սրբազան
30 Հունիսի 2024, 23:12
Երկիրը պետք է նպատակ, օրակարգ ունենա: Այս մասին Սիսիանում բնակիչների հետ հանդիպմանն ասել է Բագրատ Սրբազանը։
«Որքան էլ բարձր լինի սահմանված նշաձողը, երկիրը պետք է նպատակ, օրակարգ ունենա, որպեսզի քաղաքացիները գնահատված լինեն, քաղաքացիներն իմանան, որ իրենք պաշտպանված են, երաշխիք ունեն ապրելու, արարելու ու գործելու։ Պետք է այս երկրում մարդկանց պաշտոն առաջարկես ու իրենք չուզենան, ոչ թե որովհետև աշխատավարձը ցածր է, այլ որ այդ մեծ, այդ ամբողջ բեռից մարդիկ սարսափեն, ասեն՝ ես ինչպե՞ս պետք է տանեմ սա։ Եվ ոչ թե հակառակը, մի կրպակի համար իրար միս ուտեն, թե ով է լինելու այդ կրպակի վաճառողը։
Այսօր որևէ մեկի հետ մի թեթև պաշտոնի մասին խոսես, տեսեք քանի ծանոթ է հայտնվում շուրջդ, թե ինչ միջոցներով հասնի դրան»,- նշեց Սրբազանը։