Որքան հաջող է առաջ գնում ռուսական բանակը, այնքան ավելի շատ է Կիևն օգտագործում ռեսուրսները՝ սադրանքների համար. Պյոտր Կոլչին

Ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարածքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը։

«Հատուկ ռազմական գործողության ընթացքում ի հայտ եկավ որոշակի օրինաչափություն. որքան հաջող է առաջ գնում ռուսական բանակը, այնքան Կիևը ռեսուրսներ է օգտագործում սադրանքներ ստեղծելու վրա։ Ուստի, ԱՄՆ բանակցային խմբի հետ հանդիպման նախաշեմին, Ուկրաինայի զինված ուժերի և քաղաքացիական բնակչության մարտական ոգու անկման պայմաններում, նեոնացիստական ռեժիմի համար կենսական նշանակություն ուներ ինչ-որ հաջողությունների տեսք ստեղծելը։ Այդ պատճառով ռեկորդային քանակությամբ դրոններ են նետվել Մոսկվայի և Մերձմոսկվայի վրա՝ ինչ-որ պատկեր ստեղծելու համար։

Իհարկե, նեոնացիստները չեն հասել իրենց նպատակներին, ռուսական ՀՕՊ-ը վստահորեն աշխատել է, անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խոցվել է, լուրջ վնասներից հնարավոր է եղել խուսափել։ Հակառակորդը ենթակառուցվածքին չի հասել։ Իհարկե, Կիևը կարող էր նման սադրանքներով փորձել ամերիկյան կողմին ցույց տալ, որ ինչ-որ բան իրենից ներկայացնում է ռազմական առումով, բայց Թրամփի վարչակազմը տարբերվում է Բայդենի (Ջո Բայդենը ԱՄՆ նախկին նախագահն է) կաբինետից և հիանալի վերլուծում է իրավիճակը՝ հասկանալով, որ սադրանքների հետևում թաքնված չէ լուրջ ռազմական ուժ, սադրանքի հետևում թաքնված է ճակատի փլուզումը, պարտությունը Կուրսկում, սահմանամերձ շրջաններում և ուկրաինական ղեկավարության քաղաքական թուլությունը»,- նշել է Կոլչինը:

Փորձագետը վստահեցրել է, որ Ռուսաստանը վստահորեն հաղթում է հատուկ ռազմական գործողությունում, և Կիևի ոչ մի սադրանք չի կարող փոխել դա: