Որքան ուժեղ է անհատականությունն, այնքան շատ են նրանից վախենում. Ալլա Կրուտայան՝ Սամվել Կարապետյանի մասին

07 Հուլիսի 2025, 16:25

Քաղաքականություն

Հայտնի ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի քույրը՝ Ալլա Կրուտայան, Instagram-ում հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանում ձերբակալված բարերար և գործարար Սամվել Կարապետյանի։

«Սիրելի՛ Սամվել, ինձ բախտ վիճակվեց ճանաչել Ձեր ընտանիքը։ Խորապես հավատում եմ Ձեր անմեղությանը, ազնվությանն ու խորը մտքին, որին լիովին տիրապետում եք։ Առողջ եղեք։ Հավատում եմ Ձեր ուժին և տոկունությանը։ Հավատում եմ Ձեր հրաշալի և նվիրված ընտանիքին՝ Էթերիի գլխավորությամբ։ Հավատում եմ, որ արդարությունը կհաղթի։ Դուք դրան արժանի եք։ Որքան ուժեղ է անհատականությունն, այնքան շատ են նրանից վախենում։ Ուժ և սեր բոլորիցս՝ հարյուր հազարավոր մարդկանց կողմից, որոնք հավատում են Ձեզ և Ձեր երկրին»,- գրել է նա։

Հիմա եթերում