Օրվա իշխանություններն իրենց առջև եկեղեցին քանդելու հարց են դրել. Սևակ Խաչատրյան
18 Դեկտեմբերի 2025, 16:36
Սա եկեղեցին մաքրելու խնդիր չի, սա եկեղեցին քանդելու հարց է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մաքրում է եկեղեցին։
«Օրվա իշխանություններն իրենց առջև դրել են եկեղեցին քանդելու, եկեղեցին իրենց ենթարկեցնելու հարց և փորձում են որոշ հոգևորականների, ինչպես նաև Կաթողիկոսին թիրախավորելով, հասնել իրենց նպատակին։ Սա անձերի խնդիր չէ, այլ եկեղեցին որպես ինստիտուտ քայքայելու հարց է դրված»,- նշել է Սևակ Խաչատրյանը։