Ոստիկանական գործողությունների պատճառով վնասվել է Alpha News-ի տեխնիկան

12 Հունիսի 2024, 18:43

Քաղաքականություն

Ոստիկանական ուժերի ցուցարարաների նկատմամբ ուժի կիրառման պատճառով և հրմշտոցի արդյունքում, իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ, տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։ Ոստիկանների գործողությունների արդյունքում վնասվել է խմբագրության տեսախցիկը և այլ սարքեր, որոնց մի մասը կորել է:

Հավելենք, որ տուժել են այլ լրագրողներ, խափանվել է այլ լրատվամիջոցների աշխատանքը ևս, մասնավորապես՝ Mediahub.am և այլ։

Ազգային ժողովի շենքի մոտ գերլարված իրավիճակ է, ոստիկանների ու քաղաքացիների միջև բախումներ են սկսվել: Կան քաղաքացիներ, որոնք կորցրել են գիտակցությունը: