Ոստիկանական քարշակը փորձում է հեռացնել Սամվել Կարապետյանի տան մոտ գտնվող մեքենաները
17 Հունիսի 2025, 19:52
Երևանում՝ Ուլնեցի փողոցում փորձում են ձերբակալել բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին։
Alpha News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Սամվել Կարապետյանի տան մոտ ոստիկանական քարշակ է եկել, որը փորձում է հեռացնել տան մոտ գտնվող մեքենաները: Ամենայն հավանականությամբ շուտով պետք է մոտենան ԱԱԾ հատուկ ջոկատայինները: