Ոստիկաններն ինչո՞ւ են դահլիճում, հրազենո՞վ են․ լարված իրավիճակ՝ ՀԷՑ-ի գործով ՀԾԿՀ նիստի ժամանակ
14 Նոյեմբերի 2025, 15:50
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) շարունակում է քննարկել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի չեղարկման հարցը։
Նիստն անցնում է լարված մթնոլորտում։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հարց ուղղեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ ինչո՞ւ են ոստիկանները ներկա նիստին, արդյոք որևէ վտանգ են տեսնում հանձնաժողովի անդամները։
«Ոստիկանները ևս հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և կարող են մասնակցել դռնբաց նիստին»,- պատասխանեց Մեսրոպյանը՝ շեշտելով, որ իրենք են որոշում։ Այնուամենայնիվ, Մեսրոպյանը որոշեց ոստիկանության աշխատակիցներին դուրս հրավիրել նիստերի դահլիճից։