Ոստիկաններն ու փրկարարները ևս հեռացել են Արցախից

03 Հոկտեմբերի 2023, 15:10

Քաղաքականություն

Արցախում մնացած և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարներն ու ոստիկանները դադարեցրել են աշխատանքը և հեռացել Արցախից, նրանք արդեն Հայաստանում են: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

«Որոնողական աշխատանքներն արդեն ավարտված են, դրանք այս վերջին օրերին արդյունք չէին տալիս։ Փրկարարներն իրենց հետ հանել են հրշեջ-փրկարարական մեքենաները», — ասել է Հունան Թադևոսյանը և հավելել, որ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը դեռ Ստեփանակերտում է, բայց շուտով նա ևս կգա Հայաստան։