Ոստիկանները արգելափակել են Մելիք-Ադամյան փողոցը

16 Մայիսի 2024, 10:52

Քաղաքականություն

Այս պահին ոստիկանական ուժերը արգելափակել են Մելիք-Ադամյան փողոցը:

Նշենք, որ այս պահին Կառավարության շենքում տեղի է ունենում կառավարության նիստ:

Երեկ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հայտարարություն էր տարածել՝ մարդկանց կոչ անելով այսօր՝ ժամը 10:30-ին, հավաքվել Կառավարության շենքի առջև և իրենց բողոքի ձայնն արտահայտել: