Ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում քաղաքացիների

14 Մայիսի 2024, 09:41

Քաղաքականություն

Երևանում ոստիկանները բիրտ ու անհամաչափ ուժ են կիրառում խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների նկատմամբ ու բերման ենթարկում նրանց, անգամ՝ անչափահասների։

Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որ գլխավորում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Ոստիկանները, բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։