Ոստիկանները ներխուժել են Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի շտաբ
27 Մարտի 2025, 11:15

Իրավապահ մարմիններն այսօր առավոտյան խուզարկություններ են անցկացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում։ Այս մասին հայտնել է դաշինքը՝ հրապարակելով տեսանյութ։
«Վաղ առավոտյան Երևանի հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և սկսել խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նույն կառույցները խուզարկում են Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները։
Թե ինչն է խուզարկությունների պատճառը, դաշինքից չեն հայտնել։