Ոստիկանները շարունակում են բիրտ ուժ կիրառել, բայց քաղաքացիները չեն նահանջում
22 Սեպտեմբերի 2023, 14:17
Հանրապետության հրապարակում ոստիկանները շարունակում են, բիրտ ուժ կիրառելով, անհնազանդության ակցիայի վայրերից բերման ենթարկել ցուցարարների: Չնայած ոստիկանական ուժերի ձեռնարկած կոշտ քայլերի՝ մայրաքաղաքի տարբեր վայրերում շարունակվում են ակցիաները: Համալսարաններում ու դպրոցներում դասադուլ է: Երեկոյան 18:00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է սպասվում:
Տեսանյութը՝ Alpha News-ի