Ոստիկանությունը բերման է ենթարկում անչափահասներին. տեսանյութ
13 Մայիսի 2024, 18:55
Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածից ոստիկանները բերման են ենթարկել անչափահասների։
Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները, որի մասնակիցները իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որ գլխավորում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Կարմիր բերետավորները, բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ անգամ անչափահասների։