Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացնում Հովհաննավանքի տարածքում
26 Հոկտեմբերի 2025, 10:02
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացել Հովհաննավանքում, որտեղ ժամեր անց` 11։00-ին կմատուցվի կիրակնօրյա պատարագ։
Նշենք, որ օրեր առաջ կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանը հայտարարել է, որ պատարագն ինքն է մատուցելու, իսկ չորեքշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մասնակցելու է այդ պատարագին և կսատարի նախկին քահանային։
Այս պահին Հովհաննավանքի բակում է նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչ է անում այնտեղ, ասել է, որ եկել է պատարագի: