Օտարերկրացի հայտնիները՝ հայկական ազգային հագուստով. Լուսանկարներ

22 Հունիսի 2023, 10:00

Մշակույթ

Հայաստանը փոքր երկիր է, եւ աշխարհում շատերին, գուցե, հայտնի չէ, բայց երբ այն բացահայտում ես, սիրահարվում ես անմնացորդ։ Ասվածի վառ ապացույցն են այն բոլոր օտարերկրացիները, որոնք մեկ անգամ այցելելով մեր երկիր, այնքան են սիրել այն, որ որոշել են մնալ այստեղ ու հենց այստեղից ծավալել իրենց գործունեությունը։ Իրենց սերը նրանք ապացուցում են ոչ միայն Հայաստանին նվիրված կարեւոր հոլովակներով, այլեւ իրենց հայերի կերպարներում փորձելով։

style.news.am-ի փոխանցմամբ՝ շատերին հայտնի է բլոգեր Միշա Կռիլովը, որն ինստագրամյան ու տիկտոկյան հետեւորդներին պատմում է Հայաստանի մասին քիչ հայտնի փաստեր, ներկայացնում ամենահետաքրքիր վայրերը, որոնք բացահայտում են, նույնիսկ, հայերից շատերի համար։ Միշան վերջերս նոր ֆոտոշարք է ներկայացրել, որում հայկական ազգային հագուստվ է։ «Այսպես ամբողջ օրը կմնայի»,-գրել է նա։ Ֆոտոշարքի հեղինակը Սերգեյ Ակոպյանն է։ Հետեւորդները շնորհակալություն են հայտնել բլոգերին Հայաստանի նկատմամբ իր «գրագետ» մոտեցման համար։

353273767_1362934977603796_5341410964870341726_n.jpg (45 KB)
353839076_216244967482377_7752376085680995456_n.jpg (53 KB)

354690984_279552061245682_8527592611282677118_n.jpg (54 KB)

Մեկ այլ ռուս բլոգեր՝ Նաստյան, որը հայտնի է «Настя, это где?» հոլովակների շարքով, որոնցում բացահայտում է Հայաստանի ամենահամեղ վայրերը, վերջերս հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության կացության քարտ է ստացել, իսկ իրողությունը նշել է գեղեցիկ ֆոտոշարքով, որում հայկական տարազով է։ Լուսանկարների հեղինակը կրկին Սերգեյ Ակոպյանն է։ Հետեւորդները շնորհավորել են Նաստյային ու շնորհակալություն հայտնել Հայաստանի մասին գեղեցիկ կոնտենտի համար։

353288301_291422856565674_9200721335991899652_n.jpg (49 KB)
353141367_693005272635808_5240683055991181988_n.jpg (59 KB)

353848492_645859957578787_4156443251641955358_n.jpg (81 KB)

Նիդերլանդներում բնակվող հնդիկ երգիչ SERAIAH-ի սերը Հայաստանի նկատմամբ այնքան մեծ է, որ արտիստը, նույնիսկ, ռեփ կատարում է գրել ու աշխարհին պատմել Հայոց ցեղասպանության մասին։ Երգիչը, նույնպես, իրեն փորձել է հայի կերպարում։ «Աղջիկ, դու հա՞յ ես, որովհետեւ մենք ճակատագրով պետք է միասին լինենք»,-լուսանկարը հումորով մակագրել է նա։ 

353610820_1803913126693128_5012200802752584850_n.jpg (65 KB)