Օտարերկրյա քաղաքացիներից ում է սպառնում ՌԴ-ից արտաքսում 2025 թ-ի սեպտեմբերի 10-ից հետո

29 Օգոստոսի 2025, 10:00

Քաղաքականություն

ՌԴ-ում միգրացիոն օրենսդրության խախտմամբ գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ընդունելությունը կավարտվի ուղիղ 2 շաբաթ անց ՌԴ ՆԳՆ տարածքային մարմինների միգրացիայի հարցերով ստորաբաժանումներում:

Ռուսաստանի նախագահի հրամանագրի համաձայն, այդ քաղաքացիներին տրվել է բացառիկ իրավունք՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ, օրինականացնել իրենց մնալը երկրում։

Դա վերաբերում է այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մոտ՝

— բացակայում են (գործողության ժամկետը լրացել է) միգրացիոն կարգավիճակի կամ քաղաքացիության ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկանքները,

— առկա չէ բնակության վայրի գրանցում,

— խախտվել են պարտադիր ընթացակարգերի, այդ թվում՝ վտանգավոր հիվանդությունների առկայության համար ամենամյա բժշկական զննության, ինչպես նաև մեկանգամյա պետական մատնադրոշմային գրանցման և լուսանկարման ժամկետները,

— միգրացիոն օրենսդրության այլ խախտումներ կան:

Նման քաղաքացիները պետք է դիմեն Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմինների պաշտոնատար անձանց փաստացի բնակության վայրի բաժին՝ իրավական կարգավիճակի կարգավորման վերաբերյալ գրավոր հայտարարությամբ:

Օտարերկրյա քաղաքացիները, որոնք չեն կարգավորել իրենց իրավական կարգավիճակը, ինչպես նաև չեն երկարացրել իրենց թույլատրելի կացության ժամկետը ավելի քան 90 օրով (հաշվի են առնվում 2025 թվականի հունվարի 1-ից Ռուսաստան կատարած բոլոր ուղևորությունները), պարտավոր են լքել երկիրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 11-ը։

Հարկ է նշել, որ անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիների մասին տեղեկատվությունը ներառված է վերահսկվող անձանց գրանցամատյանում։ Նրանց համար նախատեսված են զգալի սահմանափակումներ, որոնք վերաբերում են նաև բնակելի տարածքների վարձմանը և գնմանը, բանկային գործողությունների իրականացմանը և այլն։

Հիմա եթերում