ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եղիշե Մելիքյանի էմոցիաները Հայաստանի հաղթական գոլից հետո

13 Սեպտեմբերի 2025, 15:20

Սպորտ

ՈՒԵՖԱ-ն պաշտոնական ինստագրամյան էջում, որտեղ ունի 17,8 մլն հետևորդ, հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հուզմունքն ու էմոցիաները Հայաստանի հաղթական գոլից հետո։

Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում 2:1 հաշվով հաղթել է Իռլանդիայի ընտրանուն։