ՈՒԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

12 Մայիսի 2023, 11:05

Սպորտ

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն, հայտնել էր Daily Mail-ը: Պատճառն ՈՒԵՖԱ-յի զգուշությունն է, անկարգություններ կարող են առաջանալ Թուրքիայում նախագահական ընտրությունների պատճառով։ Ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է երկու օրից՝ մայիսի 14-ին։

Նախկինում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն արդեն երկու անգամ հետաձգվել էր Ստամբուլից՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ սկզբում 2020 թվականին, իսկ հետո՝ 2021 թվականին։

Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական մարզադաշտում։