Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը նոր ռեկորդ է սահմանել

26 Հունիսի 2024, 09:00

Հայեր

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, ՀՀ «Դյուցազնագրքի» բազմակի չեմպիոն, Հայաստանի և միջազգային կարգի սպորտի վարպետ, համայնքի ավագանու անդամ Վարազդատ Հակոբյանը համաշխարհային և «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ է սահմանել։

Ինչպես հայտնում է «Դյուցազնագիրք. դյուցազունների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վարդան Թովմասյանը, Վարազդատ Հակոբյանը Զվարթնոց օդանավակայանում ձեռքերին ամրացված ճոպանի միջոցով 15 վայրկյանի ընթացքում 1 մ 87 սմ երկարությամբ տեղաշարժել է «Շիրակ ավիա» ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռը, որը կշռել է 40 տոննա։

Նախկինում Վարազդատը «Դյուցազնագրքի» այլ ռեկորդ էլ է սահմանել՝ տեղաշարժելով 84 տոննա ընդհանուր քաշով չորս բեռնատար վագոններ։

«Ի դեպ, սա Հայաստանի Հանրապետությունում նման առաջին ռեկորդն էր»,- նշել է Վարդան Թովմասյանը։