Ուժեղ ցավեր ունի, բժշկի չեն տանում․ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու վիճակի մասին

05 Սեպտեմբերի 2025, 18:38

Հայեր

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը տառապում է ուժեղ ցավերից, սակայն նրան բժշկի չեն տանում։ Նա նաև փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։

Լինդա Էուլջեքչյանը նշել է, որ բոլոր բանտարկյալները հուսահատված են, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ կապը կտրվել է, որը նրանց համար սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների հիմնական մատակարարն էր։ Էուլջեքչյանը նաև հայտնել է, որ իր հետ կապ է հաստատել մեկ այլ գերու կին, որի ամուսինը նույնպես ցավեր ունի և բժշկական օգնություն չի ստանում, սակայն կինը վախենում է խոսել լրատվամիջոցների հետ։

Ըստ Լինդա Էուլջեքչյանի՝ իր ամուսինը ԿԽՄԿ-ին տեղեկացրել է ինքնասպանության փորձի մասին, նախքան կոմիտեի ներկայացուցիչները կլքեին Բաքվի իրենց գրասենյակը։

Հիմա եթերում