Ուժեղ հավաքական ունենալու համար, կարևոր է ունենալ ներսի ուժեղ առաջնություն. Վիտալի Աղասյան

21 Հունիսի 2023, 00:09

Կարծիք | Սպորտ

«Արդեն երևում է մեր ֆուտբոլիստների աճը: Տղաները շատ լավն են, իրենցից կարող եմ ընդգծել Սելարայանին: Իր հարվածները ցույց են տալիս, որ նա գրագետ է խաղում»,- Alpha News-ի ուղիղ եթերում նշել է Արարատի ֆուտբոլիստ Վիտալի Աղասյանը՝ մեկնաբանելով երեկ տեղի ունեցած Հայաստան-Լատվիա ֆուտբոլային խաղը:

«Ընդհանրապես, ուժեղ հավաքական ունենալու համար պետք է լինի ուժեղ ներսի առաջնություն, որտեղ մեծ մրցակցություն է լինելու հավաքականում հայտնվելու համար: Շատ կարևորէ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը,- ասել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստը և ներկայումս ֆուտբոլային մարզիչ Վիտալի Աղասյանը Alpha News-ի Լոս Անջելեսի ստուդիայից:

Հիմա եթերում