Ուժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան

12 Փետրվարի 2026, 14:20

Քաղաքականություն

Ինձ համար մեծ պատիվ է լինել «Ուժեղ Հայաստան» կուսակցության և Սամվել Կարապետյանի թիմի անդամ։ Այս մասին կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Հայկ Ֆարմանյանը։

«Ինչու՞։ Որովհետև խոսքը կուսակցություն ընտրելու մասին չէ։ Խոսքը վերաբերում է արժեքների համակարգի վրա հիմնված որոշմանը, որը մենք բոլորս կիսում ենք։ Եվ, կատարելով այս ընտրությունը, մենք ձեռք ենք բերում հավատ, որ մոտ ապագայում մենք կունենանք կայուն և ուժեղ Հայաստան»,- նշել է Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ ուժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա, իսկ ուժեղ տնտեսություն ունենում են այն երկրները, որտեղ կան ներդրումներ։