Ուժի կիրառման արդյունքում արցախահայերը տեղահանվել են. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
01 Նոյեմբերի 2023, 12:11
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արցախահայերը բռնության կիրառման արդյունքում տեղահանվել են։
«Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումը տեղի է ունեցել 9-ամսյա շրջափակումից հետո։ Կարևոր է հաշվի առնել, որ Ադրբեջանն այդ միջոցներին դիմեց Ռուսաստանի մեղսակցությունով և Թուրքիայի աջակցությամբ»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը։
Դեսպանը հավելել է նաեւ, որ Ֆրանսիան աջակցել է հայ ժողովրդին թե՛ Արցախի շրջափակման ինն ամիսներին, թե՛ դրանից հետո։