Ուկրաինացի գինեգործները խնդրել են պատժամիջոցներ կիրառել Հայաստանի և Վրաստանի դեմ
09 Սեպտեմբերի 2024, 17:34
Ուկրաինացի գինեգործները չեն դիմանում արևմտյան ապրանքանիշերի մրցակցությանը, և իշխանությունները պետք է դրա համար ակցիզային հարկերը իջեցնեն եվրոպական մակարդակի (Ուկրաինայում ակցիզային հարկը կազմում է 12,23 գրիվնա՝ մոտ 0,3 դոլար): Այս մասին հայտարարել է «Ուկրվինպրոմ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուչերենկոն՝ պահանջելով նաև պատժամիջոցներ կիրառել հայ և վրացի արտադրողների նկատմամբ։
«Մենք արդեն մեկ տարի է, ինչ պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Վրաստանից և Հայաստանից գինի և կոնյակ արտադրողների նկատմամբ, որոնց արտադրանքը մատակարարվում է Ռուսաստան։ Չնայած խոստումներին, այդ ապրանքները շարունակում են վաճառվել նաև մեզ մոտ»,- ասել է նա։