Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը երկու չեմպիոնական գոտի է նվաճել Ռիգայում տարած հաղթանակից հետո

13 Հոկտեմբերի 2025, 17:42

Սպորտ

Ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը, Ռիգայում հաղթելով Արգենտինայի ներկայացուցիչ Խոել Մարկոս Մաֆաուդին, տիրացել է երկու չեմպիոնական գոտիների: Ինչպես հայտնել է AnalitikaUA-ն, բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել մրցակցին երկրորդ ռաունդում և նվաճել է WBO International և IBF International տիտղոսները։

«Նախորդ տարվա նոյեմբերին Չուխաջյանը փորձել էր նվաճել IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ մենամարտելով ամերիկացի Ջարոն Էնիսի դեմ, սակայն պարտություն էր կրել միաձայն որոշմամբ։ Այդ անհաջողությունից հետո ուկրաինացի մարզիկը միաձայն որոշմամբ հաղթել էր արգենտինացի Կրիստիան Խավիեր Այալային»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մաֆաուդի նկատմամբ այս հաղթանակը Չուխաջյանի 26-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա կրկնել է իր կարիերայի ամենավաղ նոկաուտը. 2023-ի ապրիլին նա նույն կերպ նոկաուտի էր ենթարկել վենեսուելացի Միչել Մարկանոյին: