Ուկրաինական ճգնաժամը խթանել է Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանումը
18 Հուլիսի 2023, 20:30
Ուկրաինաական հակամարտությունից հետո Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանումը կտրուկ աճել է:
Financial Times-ի տվյալներով՝ նախկինում ցանկացած ապահովված ռուս մեքենա էր գնում ավտոսրահից, իսկ հիմա, քանի որ դա անել չի կարողանում, դիմում է թրեյդերներին։
«Ավտոմեքենաների մեծ մասը մատչելի տարբերակով ձեռք են բերվում ԱՄՆ-ի ապահովագրական աճուրդներում, որտեղ մեքենաները վթարային են համարվում : Այնուհետև դրանք տեղափոխվում են վրացական Փոթի նավահանգստով, վերանորոգվում են Հայաստանում կամ Վրաստանում, քանի որ այդ երկրներում դա պակաս ծախսատար է։ Մաքսային հսկողություն է իրականացվում Հայաստանում, քանի որ Մոսկվան և Երևանը պայմանավորվել են անմաքս առևտրի մասին։ Անցյալ տարի Ռուսաստանում օգտագործված ավտոմեքենաների վաճառքը կազմել է շուկայի գրեթե երեք քառորդը», — նշում է պարբերականը:
2022 թվականի հունվարին Հայաստանն ԱՄՆ-ից ներկրել է 2,8 մլն դոլարի ավտոմեքենա։ Բայց մեկ տարի անց այդ թիվը հասել է 29,5 միլիոն դոլարի։ Այս տարվա ապրիլին Հայաստանը 34 մլն դոլարի ամերիկյան մեքենաներ է ներկրել՝ հաշվի առնելով աճող փոխարժեքը։