Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության հարցում. Զելենսկի
25 Օգոստոսի 2025, 10:42
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ շնորհավորանքի և ուկրաինացի ժողովրդին ուղղված ջերմ խոսքերի համար։
«Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության հարցում և մեր երկրին ցուցաբերված մարդասիրական աջակցությունը»,- գրել է Զելենսկին «X»-ում:
