Ուկրաինան կկորցնի Դոնբասը, բայց Բալթյան երկրները վախենալու ոչինչ չունեն․ Թրամփ

21 Նոյեմբերի 2025, 21:24

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է «շատ հզոր» պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և ընդգծել է, որ չի պատրաստվում վերացնել սահմանափակումները նրա նավթային հատվածից:

Նրա խոսքով՝ առաջիկա հինգշաբթին հարմար վերջնաժամկետ է Ուկրաինայի կողմից իր առաջարկած կարգավորման ծրագրի քննարկման համար։

Թրամփը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Ուկրաինայի հետ հակամարտության շարունակությամբ, սակայն հավելել է, որ Ուկրաինան անխուսափելիորեն կկորցնի Դոնբասի մնացած հատվածները։ Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Մոսկվան չունի Բալթյան երկրների վրա հարձակվելու ձգտում։

«Բալթյան պետություններն անհանգստանալու ոչինչ չունեն, քանի որ ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հիմա եթերում