Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրության անցկացումը՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանին
09 Սեպտեմբերի 2023, 17:40
Արցախի նախագահի ընտրության վերաբերյալ շարունակում են միջազգային արձագանքներ ստացվել։
Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրության անցկացումը՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
«Դատապարտում ենք, այսպես կոչված, «նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի տարածքում։
Այս, այսպես կոչված, «նախագահական ընտրությունների» անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, և դրանց արդյունքներն առ ոչինչ են»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ուկրաինում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից ի վեր, առաջին անգամ Հայաստանի կողմից մարդասիրական օգնություն էր ուղարկվել Ուկրաինա, որը տեղափոխել է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Նա Կիև էր մեկնել մասնակցելու Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։ Աննա Հակոբյանը այցելությունը Կիև, լայնորեն լուսաբանել է իր սոցիալական ցանցերում` պարբերաբար տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակելով, այդ թվում Զելենսկու և նրա տիկնոջ հետ հանդիպումից։