Ուկրաինայի հարցով Թրամփի ծրագրի շուրջ տեղեկատվական վակխանալիա է տիրում. Պյոտր Կոլչին
26 Նոյեմբերի 2025, 23:24
Քաղաքագետ և ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը:
Փորձագետի կարծիքով՝ դժվար է դատել, թե որքանով է Թրամփի ծրագիրն իրական, քանի որ Կիևն ու ԵՄ-ն փորձում են տեղեկատվական դաշտը լցնել տարբեր տեսություններով։
«Ուկրաինայի հարցով Թրամփի ծրագրի շուրջ, ինչպես արդարացիորեն նշել է նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկատվական վակխանալիա է տիրում։ Դա մեծ մասամբ տեղեկատվական պատերազմի տարր է. Կիևն ու ԵՄ-ն փորձում են տեղեկատվական դաշտը լցնել տարբեր տեսություններով, տարբեր սցենարներով և հակասական տվյալներով, որպեսզի դանդաղեցնեն դիվանագիտական գործընթացի զարգացումը։ Հետևաբար, դժվար է դատել, թե որքանով է Թրամփի ծրագիրն իրական։
Բայց կարևոր է նշել, որ ընդհանուր առմամբ Վաշինգտոնի նախաձեռնությունը հիմնված է ռուսական առաջարկների վրա։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվել Սպիտակ տան դիրքորոշումը, և այժմ բազմաթիվ դրույթներ, որոնք կարևոր էին Ռուսաստանի համար, կարող ենք արձանագրել, որ հաշվի են առնվել ԱՄՆ-ի կողմից։ Սակայն, թե որքանով են դրանք հաշվի առնվել և որքանով դա ընդունելի կլինի Ռուսաստանի համար, կրկին դժվար է ասել։
Վստահ եմ՝ մի քանի օրից տեղեկատվական դաշտը կլինի ավելի կայուն և հանգիստ, և Կրեմլն ու Սպիտակ տունը համապատասխանաբար կմեկնաբանեն ստեղծված իրավիճակը։ Սակայն մինչ այժմ այս ամենը շահարկումների մեծ դաշտ է ինչպես եվրոպացիների, ուկրաինացիների, այնպես էլ բոլոր շահագրգիռ ԶԼՄ-ների համար»,- եզրափակել է Կոլչինը: