Ուկրաինայի ԶՈւ–ի կազմում կռված և ՀՀ–ում ձերբակալված Գեորգի Կինոիանին ազատ է արձակվել

11 Հոկտեմբերի 2025, 17:33

Բոլոր

Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կռված և Հայաստանում ձերբակալված Գեորգի Կինոիանին ազատ է արձակվել:

Ռուսաստանի կողմից միջազգային հետախուզում հայտարարված տղամարդուն ազատ արձակելու մասին հաղորդում է արևմտամետ «Հելսկինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն:

Sputnik Արմենիան փորձել է այս թեմայով մեկնաբանություն ստանալ գերատեսչություններից։ ՆԳՆ-ում հորդորել են դիմել գլխավոր դատախազություն, այնտեղից ուղղորդել են արդարադատության նախարարություն։ Գերատեսչության հետ կապ հաստատել դեռ չի հաջողվել։