Ուլյանա Ղուլյանը հաղթել է Ստավրոպոլի երկրամասի ծանրամարտի առաջնությունում

20 Փետրվարի 2024, 15:45

Սպորտ

Նևիննոմիսկ քաղաքում բնակվող ծանրամարտիկ Ուլյանա Ղուլյանը Ստավրոպոլի երկրամասի ծանրամարտի 13-17 տարեկան աղջիկների առաջնությունում գրավել է առաջին տեղը: Այս մասին հայտնում է քաղաքի ղեկավար Միխայիլ Մինենկովի պաշտոնական տելեգրամյան ալիքը։

Բացի այդ, Ուլյանա Ղուլյանը, որպես ամենաերիտասարդ մարզիկ, արժանացել է Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Անդրեյ Չեմերկինի հատուկ մրցանակին:

Նշվում է, որ 10 տարեկանում նա կարողացել է բարձր արդյունքներ ցույց տալ սպորտում և ընդունվել է ավագ տարիքային կարգի մրցումներին։