Ունեմ հիմնավոր կասկածներ, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է․ Դավիթ Ղազինյան

17 Փետրվարի 2026, 15:10

Քաղաքականություն

Շատ հաճելի կլինի, եթե էլեկտրաէներգիայի սակագինը նվազի, բայց ունեմ հիմնավոր կասկածներ, որ ոչ միայն չի նվազելու, այլև բարձրանալու է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀԷՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։

Հարցին, թե ինչ ռիսկեր է տեսնում Ղազինյանը ՀՀ էներգետիկ համակարգն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգերին միացնելով՝ նա նշել է․

«Բավականին լուրջ ռիսկեր եմ տեսնում։ Ընդհանրապես, էներգետիկայի պես ռազմավարական ոլորտը բերել, կապել գոնե այս պահին թշնամական երկրի էներգետիկայի հետ, համոզված եմ, որ ճիշտ չէ։ Այլ խնդիր է, թե մեր իշխանություններն ինչպես են մտածում։ Կարծում եմ՝ 180 աստիճանով տարբերվում է մեր մտածելակերպից»։