Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

30 Հուլիսի 2025, 13:30

Քաղաքականություն

ՌԴ ՆԳՆ-ն քրեական հոդվածով հետախուզում է հայտարարել Ուրալի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու նկատմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հուլիսի սկզբին գործակալության աղբյուրը հայտնել էր, որ ձերբակալվել է Սվերդլովսկի մարզի «Ադրբեջան-Ուրալ» հասարակական ազգային-մշակութային կազմակերպության նախագահ Շիխլինսկին։ Ավելի ուշ տեղական լրատվամիջոցները գրել էին, որ նրան ազատ են արձակել։ Միաժամանակ, ձերբակալության հրապարակված կադրերում երևում է, որ նրա որդին՝ Մուտվալին, Mercedes-ի ղեկին քիչ է մնացել վրաերթի ենթարկի անվտանգության աշխատակցին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: