«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է Մոսկվա-Երևան չվերթների մեկնարկի մասին

19 Նոյեմբերի 2023, 19:15

Տնտեսություն և Բիզնես

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը նոյեմբերի 20-ից նախատեսում է Մոսկվայի «Դոմոդեդովոյից» դեպի Երևան չվերթներ բացել: Այս մասին ասվում է օդանավակայանի կայքում տեղադրված չվացուցակում:

Տեղեկատվության համաձայն՝ ընկերության ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաք կթռչեն ամեն օր։ Հայաստանը «Ուրալյան ավիաուղիների» համար կդառնա երրորդ երկիրը ՌԴ-ից դուրս, որտեղ կիրականացվեն ավիաընկերության չվերթները: