«Ուրարտու»-ն և ԲԿՄԱ-ն հաղթանակով են մեկնարկել Հայաստանի բասկետբոլի առաջնությունում

29 Մայիսի 2023, 14:30

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի առաջնության շրջանակներում կայացել են 2 հանդիպումներ:

«Ուրարտու»-ն մրցել է «Արթիկ»-ի հետ և առավելության հասել 97:64 հաշվով: Այս խաղի MVP ճանաչվել է «Ուրարտու» թիմի խաղացող Ալբերտ Թադևոսյանը: Նա վաստակել է 31 միավոր, 5 անգամ կատարել արդյունավետ փոխանցում, 6 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:

ԲԿՄԱ-«Դվին» խաղում առավելությունը «բանակայիններինն» էր` 79:70: Հանդիպման MVP է ճանաչվել ԲԿՄԱ թիմի խաղացող Յուրա Մելիքյանը: Նա վաստակել է 15 միավոր և 30 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:

Այսօր կկայանա «Ֆիմա»-«Ուրարտու» հանդիպումը: Խաղը կլինի «Միկա» մարզահամալիրում և կմեկնարկի 19:15-ին, գրում է «Արմենպրեսը»: